Դու եկել էիր նշանիդ շորում Մի կաթիլ արցունք մատանուդ քարին, Մեզ վրա միայն մի աստղ էր շողում, Երկնքում ուրիշ աստղեր չկային:
Եկար, ասացիր,- ամեն ինչ անցավ, Փակված են բոլոր ճամփեքը դարձի... Մեր անջատումը ոչ ոք չիմացավ Հեռու-հեռավոր այն աստղից բացի:
Հետո ինչքաˉն են հանդիպել իրար, Մեր հայացքները անհայտ կողմերից, Հեռու-հեռավոր այն աստղի վրա, Որի տակ մի օր մենակ թողիր ինձ:
Հ.ամո Սահյան
Մայրի'կ, սիրիˉր այս աղջկան, Ինչպես ինձ ես սիրում. Այս աղջկան դևի պես չար Հրեշտակից սիրուն...
Հաճախ, մայրի'կ, սերը նրա Սրտիս վիշտ է բերում, Բայց դու ներիˉր, ներիˉր նրան, Ինչպես ես եմ ներում:
Իսկ եթե նա (Աստված չանի) Լինի նենգ ու դավող, Ատիր նաև...իմ փոխարեն, Ես... ատել չեմ կարող: Գևորգ Էմին
Մի լացացնի, շատ եմ լացել, սիրելի'ս, Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ, Սիրտս շատ է լցված եղել վերքերով, Սպիներից է կարծրացել, սիրելի'ս:
Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից Ամենքի դեմ սիրտս՝`բացած, աչքս`՝փակ, Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ, Իսկ ե'ս, ավաղ, սիրտ եմ կարծել, սիրելի'ս:
Հոգնել եմ ես. թող որ քնեմ ես հանգիստ, Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած: Ինձ խնայիր ու գուրգուրաˉ ինձ վրա, Ժամս է արդեն իրիկնացել, սիրելի'ս...
Սիլվա Կապուտիկյան
|
I adore this website - it's so useful and helpful. Stop by also my own web page!
https://www.mistralbg.com/pochivki-turcia/antalia-alania почивки в турция 2023
ptmis+