Շաբաթ
23.11.2024
10:11
Մուտք
Հաճելի ակնթարթներ
Որոնել
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 18
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Պոեզիա

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 22 » Սրտի թրթիռ
15:42
Սրտի թրթիռ
Դո' ւ, իմ աշխարհն ես, քեզանից բացի
Ուրիշ ոչ մեկին չեմ ուզում սիրել:
Դո'ւ, իմ աշխարհն ես, որտեղ էլ գնամ
Ուրիշ աշխարհներ չեմ կարող տիրել:

Դո' ւ, իմ արևն ես, թե դու ինձ լքես,
Արևն ինձ անգամ ջերմություն չի տա:
Դո' ւ, իմ արևն ես,  թե չջերմացնես,
Ինձ նման ծաղիկ էլ աշխարհ չի գա:

Դո' ւ, իմ գարունն ես, թե մի օր չգաս,
Սիրող աչքերս հավերժ կմարեն:
Դո' ւ իմ  գարունն ես, թե համբույր չտաս,
Իմ ծաղիկ շուրթերն էլ բուրմունք չունեն:

Դո' ւ, իմ աշխարհն ես, թե դու չլինես,
Էլ ինչիս են պետք արև ու գարուն:
Դո' ւ, սրտիս-հոգուս միակ նշխարն ես,
Եվ դու ես միայն սկիզբ ու արարում:


Դու
Խնդրում եմ այսօր ինձ այցի արի,
Ծաղիկներ պետք չեն, սեր չեմ փափագում:
Հոգուս մի փոքրիկ փերկրանք բեր այսօր,
Ու նաև մի սիրտ՝ վրան հինգ արցունք:

Ա ' րի, բայց դարձի հետքերը մաքրիր,
Որ տեղդ երբեք, ոչ մեկ չիմանա:
Ա' րի, և հի' շիր, եթե հետ դառնաս,
Այն հինգ արցունքներն արյուն կդառնան:

Ն. Ենոքյան
Դիտումներ: 326 | Ավելացրեց: Nika | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Добавить комментарий