Շաբաթ
23.11.2024
09:59
Մուտք
Հաճելի ակնթարթներ
Որոնել
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 18
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Պոեզիա

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 22 » Սիրո որոնում
12:31
Սիրո որոնում
Այո', կուզեի սիրել ես նորից,
Ինչ է պարտեզն այն, ուր չկան վարդեր,
Ասում են ապրիր, բայց ինչիս է պետք
Ջահելությունը և կյանքն առանց սեր:

Սերը.. Մի անգամ սիրել եմ արդեն,
Նրա դառնությունն ըմպել լիուլի,
Սիրո դառնություն... նա կյանքի բոլոր
Քաղցրություններից քաղցր է ավելի:

Բայց եթե այդպես երանելի է
Սերը տարաբախտ, օ, հապա ինչպես
Քաղցր կլինի սերը երջանիկ,
Երբ որ սրտիդ մեջ ծվարի նա հեզ:

Հոգիս, քեզ համար բույն որոնելով,
Թռչում ես որպես անտուն մի թռչնակ:
Ուր է ծաղիկն այն, որ կցանկանա,
Իմ տենչանքներին տեղ տալ կրծքի տակ:

Թեկուզ նոր սեր եմ որոնում հիմա,
Բայց չեմ մոռանա երբեք մեռյալին,
Այդպես լեռան տակ ծաղիկն է ծաղկում,
Երբ դեռ սպիտակ ձյուն կա կատարին:
ՇԱՆԴՈՐ ՊԵՏԵՖԻ
Դիտումներ: 365 | Ավելացրեց: Nika | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Добавить комментарий