Սառել ես, հոգի'ս... Աչքերիդ ծովում խորտակել ես ինձ, Բանտել սրտիդ մի մութ անկյունում, Խլացրել բոլոր ձայները հոգուդ. Ոչ նայում ես ինձ, ոչ մոտ ես գալիս: Խռովել ես դու... Պարփակվել քո մեջ, սիրտդ քարացրել, Կարոտում ես լուռ, տանջվում միայնակ, Ապրում ես ասես ուրիշի կյանքով՝ Հուշերիդ գիրքը առջևդ դրած: Լռում ես, հոգի'ս... Կարծես էլ ոչինչ չունես ասելու. Մի ակնթարթում կորավ ամեն ինչ, Դարձյալ մնացինք մեն ու միայնակ, Այդքան օտարված, այդքան սիրելի: Դժվար է, հոգի'ս... Եվ ով էր ասում հեշտ է լինելու, Իրական սերը հեշտ չի էլ տրվում: Միամիտ չեմ ես, Որ ասեմ՝ սիրտդ ինձ է պատկանում, Ես եմ քո սրտի միակ տիրուհին: Ցավոք, այդպես չէ. Թե այդպես լիներ, Անցյալը քեզ այդքան չէր կարող այրել: Պայքար է քո մեջ. Անցյալն ու ներկան հանգիստ չեն տալիս, Տե'ս, մթագնել են ողջ էությունդ, Մոլորեցրել քեզ, Ու դու չգիտես դեպի ուր գնալ. Երկուսն էլ թանկ են, նույնչափ սիրելի, Հետքեր են թողել նրանք քո կյանքում, Սիրատենչ հոգում, Եվ դու չգիտես՝ ինչ է լինելու:
Ն.Ենոքյան
|