Կորուստս մեծ է անշուշտ, Ոչ մի խոսք: Բայց ես գտել եմ միաժամանակ Այն ամենամեծ գինը աշխարհում Իմ պես հյուլեի, Որ կոչվում է կյանք: Ես հաղթանակ եմ տոնում մեծագույն Փոխարեն կորցրած երջանկությանս: Ես սովորեցի գնահատել քեզ Ու պահպանել, կյա'նք: ՄԻ ±թե սա բոլոր կեղտաջրերից Հեռու մնալու Միակ ճշգրիտ դավանանքը չէ: Կորուստս մեծ է , Բայց դե դժվար է չխոստովանել. Գտածս, այո ', ավելի ' մեծ է: Գոհար Ավագյան
Դու պիտի գայիր, այդ ինչո±ւ չեկար - Իմ մանուկ կյանքի դու անուշ երազ. Ես քեզ սպասեցի երկար, շա~տ երկար, Գիտեի±ր արդյոք, իմ ցնորք անհաս:
Դու պիտի գայիր, չեկար ,ոչ չեկար, Իմ անհոգ երգը թախծով պարուրվեց. Մնացիր պատրանք ու դարձար նկար, Ու նկարդ լոկ սիրտս գուրգուրեց:
Դու պիտի գայիր, դու ինչո±ւ չեկար:
Տիրան Մարության
Իմ խեղճ երգերը ուրախ չեն հնչել, Միշտ ունեցել են թախիծ ու կարոտ, Նրանք իմ հոգու ցոլքերն են մնջել, Դրա համար են լալկան ու ցավոտ:
Իմ խեղճ երգերը մենակ են ինձ պես, Նրանց դարձրել եմ սրտակից ընկեր Եվ իմ անդադրում գիշերներին ես Անկեղծ սիրով եմ նրանց հետ խոսել:
Իմ երազները, թաքուն իղձերը Միայն նրանց եմ անահ վստահել, Իմ խեղճ երգերը պարզ են, անպաճույճ: Այն են, ինչ որ կա հոգնած սրտիս մեջ, Այնքան են համեստ և այնքան են խեղճ, Որ չեմ էլ հանել նրանց մարդամեջ:
Էլյա Ավագյան
|