Շաբաթ
23.11.2024
10:52
Մուտք
Հաճելի ակնթարթներ
Որոնել
Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 18
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Պոեզիա

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 2 » Երգ Երգոց
21:26
Երգ Երգոց

Երգ Երգոց

Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում ,
Միայն չտվեց երջանիկ մի սեր.
Չտվեց , որ ես հոգով անդադրում
Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ,-
Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ
Մեղեդու նման թրթռա իմ մեջ,
Որ ինձ հետ զարթնի ամեն առավոտ
Ինչ որ մի տագնապ , անհասի մի տենչ,-
Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ ,
Կանչող ծառերի լեզուն հասկանամ ,
Որ թաղծոտ երգը օդի պես շնչեմ,
Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ .-
Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ
Ու տամ աշխարհում սիրտ հոգի ու գանձ,
Ապրեմ իմ այս խենթ վատնումով հարուստ,
Իմ կորուստներով ՝ ահսահման գտած,
Չտվեց , որ ես միայն չլցվեմ
Խուլ երջանկությամբ՝ անընտել ցավին,
Չլացող աչքի արցունքը տեսնեմ,
Լսեմ խոսքը ՝չասված տակավին,
Որ բյուր քույրերիս խռովքն անհատում
Զգամ իմ արյամբ, էությամբ իմ ողջ,
Որ մի էջ՝հայոց երգի մատյանում
Լցվի հավերժող հառաչով կնոջ:


Ես կգամ քեզ մոտ

Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ -
Սիրիր, ինչպես կամ -
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը -
Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա -
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից -
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխաչի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար..

Սիրո երգ

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արևը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն,
Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Թե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ , տներ,մայթեր ու ձյուն,
Թե դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ ,
Եթե չենք սիրում մենք իրարու:


 Սիլվա Կապուտիկյան

Դիտումներ: 535 | Ավելացրեց: Nika | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Добавить комментарий